Հասարակություն

Լևոն Մկրտչյանի պարզաբանումը՝ ավարտական վկայականներում ռուսերեն թարգմանության խնդրի մասին


Կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր  կառավարության նիստից հետո անդրադարձել է ավարտական վկայականներում ռուսերեն թարգմանության խնդրին:  Նախարարը նշել է, որ դա ունի իր հիմնավորումը:

«Երեխաների մի մասը  ՌԴ է գնում, ընդամենը դա է, որպեսզի բնակչության համար լրացուցիչ ֆինանսական բեռ չլինի: Սա բնական է, զգալի մասին պետք է իրենց վկակայականները»,- նշեց  Լևոն Մկրտչյանը:

«Մարդը գնում է արտագնա աշխատանքի, իրեն ատեստատ պետք չի՞»,- հարց  հնչեցրեց կրթության ու գիտության նախարարը:

«Պահանջարկ կա, դա տարիների հարց է, մի քանի անգամ այդ հարցը քննարկվել է: Կարծում եմ, այդ հարցը արհեստական  հարց է»,- ասաց Լևոն Մկրտչյանը:

Back to top button