Հասարակություն

ՊՊԾ գունդը գրաված 14 մեղադրյալների հաջորդ դատական նիստը՝ հուլիսի 19-ին


Երևանի Ավան և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  այսօր տեղի է ունեցել  «Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործով դատական նիստը; Դատական նիստը անցել է շատ լարված պայմաններում։ ՊՊԾ գունդը գրաված 14 մեղադրյալների փաստաբաններն բացարկի միջնորդություն են ներկայացրել գործը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Արա Ղարագյոզյանը հայտարարել է, որ Գաբրիելյանը չի կարող այս գործով իրականացնել արդարադատություն, ուստի պետք է ինքնաբացարկ տալ և այդ աթոռը շուտափույթ լքի։

 

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  լարված մթնոլորտում մեկնարկեց  ՊՊԾ գունդը գրաված խմբի 14 անդամի գործով դատական նիստը:  Մինչ նիստը սկսելը՝ դատավորը հայատարարեց, որ  վատացել է  ամբստանյալ Սեդրակ Նազարյան։ Այդ պատճառով էր  դատական նիստը հետաձգվեց 15 րոպեով: Սա մեծ լարվածություն  առաջացրեց դահլիճում:

15 րոպե անց սկսվեց Դատական նիստը։ Ներկա էր Սեդրակ Նազարյանը, սակայն ներկա չէին    ամբաստանյալներ Գագիկ Եղիազարյանն  ու   Արայիկ Խանդոյանը։ Սա էլ  դժգոհության ալիք բարձրացրեց: Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ նրանց նկատմամբ նախորդ նիստին սանկցիա է կիրառվել, ուստի դատարան չեն բերվել:  Սակայն  փաստաբանները պահանջում  էին  դատարան բերել նրանց, որոնք անցած անգամ դատարանում ծեծի էին ենթարկվել: Պաշտպանները նաև  դատարանից պահանջում  էին  թույլ չտալ, որ ամբաստանյալներին դատարան ուղեկցի փոխգնդապետ Արմեն Ղազարյանը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ նա է կազմակերպել ամբաստանյալների խոշտանգումը:

Դատավորն ի պատասխան նկատեց, որ այդ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և կընթանա քննություն։

Մեկ ժամ ընդմիջումից հետո նիստը շարունակվեց, այնուհետ  դատարանն անցավ  ինքնաբացարկի հարցը քննարկելուն:   Փաստաբանները  հայտարարեցին, որ Գաբրիելյանը չի կարող այս գործով իրականացնել արդարադատություն և այդ աթոռը պետք է շուտափույթ լքի։  Նրանք բոլորն էլ  դատավորին բացարկի միջնորդություն ներկայացրեցին:

Մեղադրական կողմն էլ հայտարարեց, որ պաշտպանների ներկայացրած միջնորդություններն անհիմն են՝ խնդրելով մերժել դրանք Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, սակայն խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հայտնեց, որ ամբաստանյալ Խաչատուր Գիշյանի առողջական վիճակը վատացել է, նա տեղափոխվել է հիվանդանոց, դատական նիստը պետք է հետաձգվի։ Այն տեղի կունենա հուլիսի 19 ին:

Նշենք, որ ինչպես նախորդ դատական նիստերին, այդպես էլ այս նիստի ընթացքում ամբաստանյալները դատավորի դահլիճ մտնելու ընթացքում ոտքի չեն կանգնում, սակայն դեռևս դատարանը սանկցիաներ չի կիրառել։ Դատարանում արտասովոր միջադեպ է գրանցվել: Քաղաքացիների մոտ, ովքեր ցանկացել են ներկա գտնվել խմբավորման նիստին, երկար սայրերով ասեղներ  էին հայտնաբերել, պատված եռագույն դրոշով: Քաղաքացիները կարգադրիչների հարցին ի պատասխան՝ հրաժարվել են պարզաբանել` ով է նրանց փոխանցել ասեղը և ինչ նպատակով:

Ցուցադրել ավելի
Back to top button