Քաղաքական
Նալբանդյան-Մամեդյարովի հանդիպումը՝ հայաստանցի եւ արցախցի քաղաքական գործիչների գնահատմամբ


Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ
Շփման գծում իրավիճակի կայունացումն անհրաժեշտություն է եւ այդ նպատակով պետք են իրագործվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները՝ նախօրեին Բրյուսելում կայացած Նալբանդյան- Մամեդյարով հանդիպման արդյունքում շեշտել է Հայաստանի արտգործնախարարը։
Հանդիպմանը ՄԽ համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին խնդրել են նախագահներին փոխանցել այս տարվա ընթացքում գագաթաժողով անցկացնելու իրենց առաջարկը։
Ինչպես են Հայաստանում եւ Արցախում քաղաքական գործիչներն արձագանքում երեկվա հանդիպմանը։