ԿարևորՏնտեսական

Հայ մասնագետները Բոլիվիայի կովերի համար GPS համակարգ են մշակում


Աշխարհի հինգ երկրներում  Հայաստանը ՏՏ ներկայացուցչություններ ունի: Դրանք բացվել են ՀՀ կառավարության և «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության միջև կնքված  փոխըմբռնման հուշագրի շրջանակներում: Նպատակը՝  երկրի տնտեսության և ՏՀՏ ոլորտի ներդրումային վարկանիշի բարձրացումն է։ Նորարարական ինչ  լուծումներ են առաջարկում հայ մասնագետները։

Հայ մասնագետները բոլիվիացիների համար  GPS համակարգ են մշակում: Նրանք կօգնեն՝ ֆերմերներին, որպեսզի վերջիններս չկորցնեն իրենց կովերին:  «Թեքնոլոջի Ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանի փոխանցմամբ. «Իրենք ունեն 8 մլն կով՝ 12 մլն բնակչություն: Ուզում են, որ մենք իրենց համար GPS  համակարգ մշակենք, քանի որ այնտեղ կովերը, որ արածում են, ոչ մեկ չի կարողանում վերահսկի, թե իր սեփական կովը որտեղ է»:

Բոլիվցիացիների կովերի GPS համակարգով աշխատող վզնոցների փորձարկումը կկատարվի տեղում։ Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիոսյանը, ի դեպ, մի քիչ հումորով չբացառեց. «չի բացառվում, որ մեր կովերի վրա էլ դնենք»:

Բոլիվիան պատահական չի ընտրվել: Հայ մասնագետները տեղում են պարզել, որ ՏՏ-ն այս երկրում գտնվում է թույլ վիճակում:

Բոլիվիան միակ երկիրը չէ, որի ՏՏ լուծումները փորձում են հայ մասնագետներն իրականացնել: Այս երկրից բացի նաեւ ԱՄՆ, Բելգիա, Ֆրանսիա, Իտալիա.  հինգ երկրում Հայաստանը ՏՏ ներկայացուցչություններ ունի: Սա ՀՀ կառավարության և «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության միջև կնքված «Տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտների խթանման մասին» փոխըմբռնման հուշագրի շրջանակներում: «Թեքնոլոջի Ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանի փոխանցմամբ՝ այս պահին մասնագետների խնդիր ունեն:

Մասնագետների արտահոսքի խնդիր չի լինի՝ ասում է տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիոսյանը:

Ի դեպ, մինչև աշուն նման ներկայացուցչություններ կհիմնվեն  Մեքսիկայում, Իրանում, ՌԴ-ում,  Իսպանիայում:

Ցուցադրել ավելի
Back to top button