Տնտեսական

Աբխազական երկաթուղու շահագործումը կապաշրջափակի Հայաստանը


ՌԴ-ի և Վրաստանի միջև 2011-ին կնքված «Առևտրային միջանցքների մասին» պայմանագիրը կյանքի կոչելու կողմերի պայմանավորվածությունների վերաբերյալ դիրքորոշումները Թբիլիսիում խիստ տարբերվում են։ Ոմանք կարծում են, որ դա նշանակում է հարցն արդեն լուծված է բարձր մակարդակներում, ոմանք էլ նշում են, որ Վրաստանը չի կարող գնալ այդ քայլին․ սա նշանակում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տնտեսական ճանաչումը, ինչը նշանակում է նաեւ անկախության ճանաչում։

Մոսկվայի և Թբիլիսիի ներկայացուցիչներ՝  ՌԴ-ի փոխարտգորնախարար Գրիգորի Կարասինը և Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն օրեր առաջ պայմանավորվեցին կյանքի կոչել 2011-ին երկու երկրների միջև «Առևտրային միջանցքների մասին» պայմանագիրը, որոնք անցնելու են Վրաստանի կողմից չվերահսկվող  Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով:

Կովկասյան տան տնօրեն, քաղաքական հարցերով փորձագետ Գիորգի Կանաշվիլին ուշադրություն է դարձնում նրան, որ հարցին կողմերը բազմաթիվ անգամ են անդրադարձել, սակայն, հիմա սկսել են այդ մասին բաց խոսել․ «Հաշվի առնելով երկու դիվանագետների փորձն ու զգուշավորությունը, ես կարծում եմ, որ գործընթացն ավարտին է մոտենում։ Հարցն իմ կարծիքով արդեն բարձր մակարդակներում որոշված է»։

Կանաշվիլիի համոզմամբ, Հարավային Օսիայով անցնող ավտոմայրուղու գործարկումը ոչ միայն կարևոր է Հայաստանի, այլև մեծ նշանակություն կունենա Վրաստանի համար։

«Կբարձրանա Վրաստանի՝ որպես տարանցիկ երկրի դերը տարածաշրջանում, կօգնի ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը, կարևոր է նաև ֆինանսական կողմը»։

Քաղաքագետ Գելա Վասաձեն չի կարծում, թե Կարասին-Աբաշիձե հանդիպման պայմանավորվածությունները նշանակում են, թե հարցը  բարձ մակարդակներում որոշված է։ Ըստ նրա, ներկա պահին Վրաստանի դիրքորշումն այսպիսին է․ «Մենք դեռ բանակացություններ ենք վարում, որ Ռուսատանը կատարի 2011-ին ստորագրված պայմանգրի կետերը»։

Ասում է Վասաձեն՝ նշելով, որ տրանսպորտային հաղորդակցության վերագործարկումն այս պահին կնշանակի Վրաստանը տնտեսապես ճանաչում է «օկուպացված» տարածքները։

«Բացի այդ, ճանապարհի գործարկումը Վրաստանում կհանդիպի մեծ դիմադրության, ինչն  իշխանությունները դժվար թե կարողանան հաղթահարել»։

Վրացի քաղաքագետը պնդում է նաև, որ տնտեսական առումով երկաթգծի  գործարկումը Հայաստանի ու Վրաստանի համար չնչին եկամուտ կբերի։

Բոլոր ճանապարհներն ըստ նրա կբացվեն, երբ հակամարտությունները կկարգավորվեն։

Երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի ու Ռուսաստանի միջև աբխազական երկաթուղով կասեցվել է Աբխազիայում պատերազմի ժամանակ 1992-ին: Խորհրդային շրջանում աբխազական երկաթուղով անցնում էր մոտ 14 ուղևորատար 24 զույգ գնացք:

Երևանում վստահ են, որ երթևեկության վերսկսումը կնպաստի Հայաստանի շրջափակման մասնակի դադարեցմանը և ավելի դյուրին կդարձնի Հայաստանի կապն արտաքին աշխարհի հետ:

Back to top button