Վերլուծական

Փորձագետները՝ ԱԳ նախարարների հանդիպման մասին

Արցախյան խնդրում նախորդ տարվա ապրիլից հետո ունենք նոր իրավիճակ` բոլորը խոսում են ռազմական դրության դադարեցման մասին և բոլոր հայտարարությունները ուժի չկիրառման թեմայով են: Նման պայմաններում  Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու քայլը վկայում է նրա մասին, որ Բաքուն կարևորում է ռազմական գործոնը:

ԵԽԽՎ հայկական պատվիարկության նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը մտահոգված է, որ խաղաղ բնակչության վրա կրակելու արգելք չկա զենքի տրամադրման որևէ փաստաթղթում: Նա հատկապես ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Մոսկվան քիչ է, որ զենք է առաքում մեր հակառակորդ երկրին, դեռ մի բան էլ փորձագետներ է ուղարկում, որպեսզի սովորեցնեն զենքից ճիշտ օգտվել։

Մենք ՀԱՊԿ-ում են և անդամակցում ենք ԵԱՏՄ-ին ու ժամանակին անդամակցությունը հիմնավորվում էր ՀՀ անվտանգության նկատառումներով՝ հիշեցրեց Հովհաննես Իգիթյանը՝ հորդորելով հայկական կողմի պատասխանատուներին Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման հարցը բարձրացնել նույն ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում: Իսկ այսօր Նալբանդյան- Մամեդյարով սպասվող հանդիպումից նա որևէ ակնկալիք չունի։ Այսօր քննարկվող միակ թեման կարող է լինել լարվածության թուլացման հարցը՝ ասում է:

«Դժվար թե կտրուկ փոփոխություններ լինեն այս հանդիպումից հետո: Ես հուսով եմ, որ սա պետք է լինի մի փոքր էլեմենտ ՀՀ քաղաքականության մեջ, որը, ի վերջո, կբերի Ադրբեջանի զսպմանը»:

Երբ տարածաշրջանում զենք է կուտակվում, ապա դա խոսում է ռազմական գործողությունների վերսկսման մեծ ռիսկի մասին՝ ասում է  «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը։ Ըստ նրա՝ Հայաստանը պետք է փոխի իր համակարգումը, քանի որ Բաքուն հայկական կողմերին ջլատելու գործելաոճ է որդեգրել:

Ադրբեջանն այսօր մեծ աղմուկ է բարձրացնում գյուղում տեղակայած հենակետի լռեցման գործողության ժամանակ զոհված երեխայի համար, այնուհետև սոցհարցումներ իրակաացնում՝ հասկանալու երկրում առկա տրամադրությունները:

Ռազմական փորձագետ Էդգար Էլբակյանը հետևում է և արձանագրում, որ կարծիքները միանշանակ չեն:

«Փորձում են ինֆորմացիոն ժխոր ստեղծել,  սակայն ժխորն անցավ ու տակը ոչինչ չմնաց։  Ադրբեջանն ունեցով ևս մեկ շեհիդ»:

Ռազմական փորձագետը եւս ՄԽ համանախագահների մասնակցությամբ այսօր սպասվող Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից որևէ ակնկալիք չունի: Հանդիպումը ոչինչ չի տա, քանի դեռ նախորդ բանակցություններին ձեռք բերված պայմանավորվածությունները  չեն իրագործվել, խոսքը Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրիգի հանձնառությունների  մասին է:

Ցուցադրել ավելի
Back to top button