Հասարակություն

Հրաչյա Հարությունյանի արտահանձնման գործընթացը սկսվել է


Ռուսաստանում դատապարտված Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի արտահանձնման գործընթացը սկսվել է, այսօր կայացած ասուլիսում հայտնել է արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

Նա հիշեցրել է, որ ռուսական դատարանի վճիռն ուժի մեջ է մտել, Հարությունյանի ներքին տեղափոխման գործընթացը սկսվել է:

Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի արդարադատության նախարարությունը ռուսաստանցի գործընկերների հետ ջանքեր է գործադրում, որպեսզի գործընթացը հնարավորինս կարճ ժամանակում ավարտվի: Սակայն հստակ ժամկետ Քրմոյանը չի նշել:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել: 2013 թվականի հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել է ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ է զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

Back to top button