Միջազգային

Թրամփ-Պուտին պատմակա՞ն հանդիպում


Մեծ 20- ի շրջանակներում՝ 30 րոպեի փոխարեն 2ժամ 15 րոպե. այսքան է տեւել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը: «Պատմական որակված» հանդիպում, որի ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր` սիրիական, ուկրաինական խնդիրներից մինչեւ պատժամիջոցների մեղմացում (պաշտոնապես նշվում է, որ այս հարցը չի քննարկվել), ԱՄՆ ընտրություններում Ռուսաստանի ներգրավվածությունը: Հանդիպման արդյունքների տեսական կողմի մասին վաղ է խոսել, բայց այն, որ երկու նախագահներն էլ վերահաստատել են, որ ձեռք են բերել համաձայնություններ, այն, որ Պուտինի ձեւակերպմամբ՝ «ռուս-ամերիկյան» հարաբերությունները կարծես թե դուրս են գալիս ճգնաժամից, իսկ Թրամպի որակմամբ՝ «ժամանակն է կառուցողական աշխատանք սկսել Ռուսաստանի հետ»: Արդյոք՞ անցյալում է ճգնաժամը եւ համաձայնութուն կա Ուկրաինայի, Սիրիայի հարցում, եւ  գլխավորը՝  ի՞նչ կտան պայմանավորվածությունները Հարավային Կովկասին:

 

 

Մեծ 20- ի երկրների ղեկավարները հուլիսի 7-8 Համբուրգում քննարկում էին խնդրահարույց հարցեր, որոնք վերաբերում էին  չլուծվող  հակամարտություններին, տնտեսական եւ կլիմայական  խնդիրներին, սակայն ուշադրության կենտրոնում Պուտին-Թրամպ առաջին հանդիպումն էր: Ավելին՝ որոշ լրատվամիջոցները G20 անվանումը վերաձեւակերպեցին G 2-ի: Գերտերությունների ղեկավարները հանդիպեցին, հայտարարություն արեցին, իսկ արտգործնախարարներ էլ ներկայացրեցին ձեռք բերված կամ էլ քննարկված հարցերի շրջանակը: ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի գիտաշխատող Սուրեն Սարգսյանը, վերլուծելով հանդիպման ընթացքը, կարծում  է, որ սիրիական խնդրում որոշակի առաջընթաց կարձանագրվի, բայց ոչ շոշափելի: Հիշեցնենք, որ կողմերը պայմանավորվել են Սիրիայի հարավ-արևմուտքում անհապաղ զինադադարի հաստատման մասին։ Խոսքը Հորդանանի սահմանակից հատվածին է վերաբերում: Սուրեն Սարգսյանին լսենք.

«Սիրիայում ներգրաված եւ ոչ միայն պետություններ, այլ խմբեր, կազմակերպութուններ, ահաբեկչական խմբեր, որոնք իրար զենք են վաճառում, իրար հետ հակամարտում: Մոտ ապագայում խնդրի վերջնական լուծում հնարավոր չէ, քանի որ իրավիճակը խառնված է»:

Այժմ վերադառնանք մեր տարածաշրջանին: Ի՞նչ կտա երկու երկրների նախագահների հանդիպումը մեր տարածաշրջանին: Տարածաշրջան, որտեղ նույնպես բախվում են ռուս-ամերիկյան շահերը: Փորձագետ Սուրեն Սարգսյանը չի բացառում, որ արդեն իսկ դա քաղաքական եւ տնտեսական առումով բացասական ազդեցություն թողել է մեր տարածաշրջանի վրա: Ջերմացումը դրական կանդրադառնա՝ ասում է նա:

Քաղաքագետ Արեգ Գալաստյանը հավելում է՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների սրացման ֆոնին անգամ երկու երկրները ՄԽ ձեւաչափում մշտապես կոնստրուկտիվ համագործակցություն են ցուցաբերել

«Հայկական շահերից է բխում նաեւ ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորումը, երկխոսությունը, քանի որ երկու երկրներն էլ են ՄԽ հիմնական բանագնացներ, եւ տարածաշրջանում ակտիվ ազդեցություն ունեցող երկրներից են՝ քաղաքականություն թելադրող : Եթե Կովկասը գտնվում է ռուսական ազդեցության գոտում, իսկ Միջին Արեւելքը՝ ամերիկյան, ու դեռ վերաբաշխված չեն դերերը, ապա այս երկու երկրները պետք է երկխոսեն։ Հակադիր ու անբեկանելի կարծիքի դեպքում ոչ մի դրական լուծում ակնկալել չենք կարող։ Այդ թվում եւ Ղարաբաղի հարցում»:

Դոնալդ Թրամփը հանդիպումից հետո Թվիթերում կարճ ամփոփել է համբուրգյան առաջին հանդիպումը Ռուսաստանի նախագահի հետ: Նա հայտնել է, որ երկու անգամ շատ խիստ բարձրացրել է ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցը, և հավելել, որ Պուտինը հերքել է այդ միջամտությունը։ Ի դեպ, պատժամիջոցների  մասին, ըստ մամուլի, նույնպես խոսվել է, բայց պաշտոնապես փակագծերը չեն բացվում:

Ցուցադրել ավելի
Back to top button