Քաղաքական
Քաղաքացիական անձանց կորուստները ձեռնտու են Ադրբեջանին. Դավիթ Բաբայան


Լեռնային Ղարաբաղի առաջնորդի մամլո խոսնակը լարվածության աճի մեջ մեղադրել է Ադրբեջանին՝ նշելով, որ Ալխանլիի կրակակետերի վրա հարվածները եղել են ստիպված պատասխան Ադրբեջանի կողմից այդ գյուղից Արցախի վրա կատարված զանգվածային հրետակոծությանը:
«Փաստն այն է, որ քաղաքացիական անձանց կորուստները ձեռնտու են Ադրբեջանում իշխող ռեժիմին: Ուստի նրանք փորձում են շեղել բնակչության ուշադրությունը ներքին խնդիրներից՝ «թունավորելով» նրան եւ ուռճացնելով «ատելի թշնամու» կերպարը», — ասել է Դավիթ Բաբայանը The Associated Press -ի հետ զրույցում: