Մշակույթ

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կարեն Շահնազարովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Կարեն Շահնազարովին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն և նորանոր ստեղծագործական նվաճումներ, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

«Դուք կինոյի մեծագույն վարպետներից եք՝ հռչակավոր ռեժիսոր և պրոդյուսեր, որի ֆիլմերը բարձր են գնահատվել թե՛ հանդիսատեսի, թե՛ կինոգետների կողմից:

Ուրույն ձեռագրով ստեղծված Ձեր ֆիլմերը խորհրդային և ռուսական կինոյի տարեգրության փայլուն էջերից են:

Ձեր արվեստը սիրված և սպասված է Հայաստանում, իսկ հասարակական գործունեությունը, հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը դրվատանքի և բարձր գնահատանքի են արժանի», — ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:

Ցուցադրել ավելի
Back to top button