Հասարակություն
Հակառակորդի զինուժի արկակոծության հետևանքով վիրավորված 2 զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր


Ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով երեկ բեկորային վիրավորում ստացած 3 զինծառայողների առողջական վիճակը չի փոխվել, նրանցից երկուսի վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից: «Գլխի շրջանում վիրավորում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,- մանրամասնեցին հոսպիտալից: Երկրորդ զինծառայողի մոտ, որի վիճակը ևս ծանր է գնահատվում, դրական տեղաշարժ չկա:
«Միացված են շնչառական ապարատին, 3-րդ զինծառայողի վիճակում էլ փոփոխություն չկա, նրա վիճակը երեկվանից գնահատվում է նորմալ, նրա վիրավորումը ոտքի շրջանից է»,– ասացին հոսպիտալից: