

ՄԱԿ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը:
ՄԱԿ-ի ներկայացուցիչը հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել զերծ մնալ ռազմական որևէ գործողությունից և քայլեր ձեռնարկել իրավիճակի բարելավման և բռնությունների կանխարգելման ուղղությամբ:
«Ինչպես ՄԱԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է 2017թ-ի հունիսի 22-ի իր ելույթում՝ Մենք շարունակում ենք մտահոգված մնալ վատթարացող իրավիճակի կապակցությամբ, այդ թվում՝ հրադադարի վերջին խախտումներով շփման գծում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամբողջ շրջանում: Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ ցանկացած ռազմական գործողություններից և անմիջապես քայլեր ձեռնարկել՝ լարվածության թուլացման և ապագա բռնությունների կանխման նպատակով: Բանակցային սեղանի շուրջ վերադառնալն այս տևական և վտանգավոր հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է», — հայտարարել է մամուլի քարտուղարը: