Հասարակություն
Արևային էներգիայով սնուցվող կանգառներ՝ Երեւանում


«Եվրոպական միության էներգաարդյունավետության օրեր Հայաստանում» խորագրով նախաձեռնության շրջանակում Երևանում հանրային տրանսպորտի երկու կանգառներում տեղադրվել են արևային վահանակներ: Նպատակն է խթանել վերականգնվող էներգիայի օգտագործումը։Կանգառները գտնվում են Մոսկովյան և Բաղրամյան փողոցներում և բնակիչներին թույլ են տալիս անվճար լիցքավորել բջջային հեռախոսները։ Յուրաքանչյուր կանգառ կարող է լիցքավորել օրական 24 հեռախոս կամ պլանշետ։
Լիցքավորող սարքերից մեկն առաջինը փորձարկեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։
«Ուղերձը շատ հստակ է, մենք սրանով փորձում ենք խթանել Հայաստանի էներգետիկ անկախությանը, ինչպես նաև արևային էներգիայի օգտագործումը հայերի համար», – ասաց Սվիտալսկին։