Հասարակություն

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգն արդյունավետ չէ. վարչապետ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ընտանիքների անապահովության գնահատման գործող համակարգի կիրառման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն հասցեականության ու հստակության տեսանկյունից բավարար արդյունավետ չէ։

«Այն հիմնականում պայմանավորված է համակարգում անհրաժեշտ տեղեկատվության բացակայությամբ։ Առկա իրավիճակի կանոնակարգման նպատակով համարում ենք անհրաժեշտ անապահովության գնահատման գործընթացում ուսումնասիրել և հաշվի առնել համապատասխան անձանց բանկային գործարքների, ինչպես նաև գույքային իրավունքների հետ կապված ամբողջական տեղեկությունները», – ասաց վարչապետը։

Նա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարեց, իսկ Կենտրոնական բանկի նախագահին առաջարկեց մեկամսյա ժամկետում համատեղ քննարկել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց բանկային գործարքների մասին տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունը ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ։

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ընտանիքների անապահովության գնահատման գործող համակարգի կիրառման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն հասցեականության ու հստակության տեսանկյունից բավարար արդյունավետ չէ։ «Այն հիմնականում պայմանավորված է համակարգում անհրաժեշտ տեղեկատվության բացակայությամբ։ Առկա իրավիճակի կանոնակարգման նպատակով համարում ենք անհրաժեշտ անապահովության գնահատման գործընթացում ուսումնասիրել և հաշվի առնել համապատասխան անձանց բանկային գործարքների, ինչպես նաև գույքային իրավունքների հետ կապված ամբողջական տեղեկությունները», – ասաց վարչապետը։ Նա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարեց, իսկ Կենտրոնական բանկի նախագահին առաջարկեց մեկամսյա ժամկետում համատեղ քննարկել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց բանկային գործարքների մասին տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունը ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ։

Ցուցադրել ավելի
Back to top button