Հասարակություն

Աջակցություն՝ խոշորացված համայնքներին

Շիրակի մարզի 5 տասնյակ բնակավայրեր միավորվել են Ամասիա, Աշոցք, Արփի և Սարապատ անվանմամբ, արդյունքները շոշափոլի են, վստահեցնում են բնակիչները։ 3 տասնյակ բնակավայրեր էլ նախատեսվում են խոշորացվելու Անի, Ախուրյան և Մարմաշեն վարչական անվանմամբ։ Շիրակի մարզում արդեն խոշորացված 3 համայնքներից Սարապատում Ռադիոլուրը զրուցել է միավորված 15 գյուղերի նախկին գյուղապետերի հետ, ովքեր այսօր իրենց գյուղերի վարչական ներկայացուցիչներն են: Համայնքային կենտրոն Թորոս գյուղում ամեն օր հավաքվում են 15 բնակավայի ներկայացուցիչները, քննարկում, դասակարգում խնդիրներն ու մշակում լուծման ուղիները։

Back to top button