Մշակույթ

System Of A Down-ը համերգ կտա Մոսկվայում

Park Live հինգերորդ երաժշտական փառատոնը տեղի կունենա չորեքշաբթի օրը Մոսկվայի «Արենա ԲԿՄԱ»-ում: Դրա մասնակիցները կլինեն ամերիկահայ  System Of A Down ռոք խումբը, ինչպես նաև կանադական Three Days Grace, շոտլանդական Twin Atlantic և այլ խմբեր, հաղորդում է փառատոնի մամլո ծառայությունը:

Համերգը կսկսվի Մոսկվայի ժամով 19:00, սակայն հայազգի System Of A Down խումբը ելույթ կունենա 21:00-ին: Մոսկվայում ռոքերները կավարտեն իրենց եվրոպական շրջագայությունը, նշում է ՏԱՍՍ ռուսական լրատվական գործակալությունը:

Նկարը՝ ՏԱՍՍ-ի

Ցուցադրել ավելի
Back to top button