ԿարևորՔաղաքական

ՄԽ համանախագահները կոչ են անում ԼՂ հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունը և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում իրադրության սրման առնչությամբ:
Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնություն), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ), «տեղեկություն են ստացել հուլիսի 4-ի երեկոյան Ֆիզուլի շրջանի Ալխանլու գյուղում բռնության վերսկսման մասին, որի հետևանքով կան զոհեր, այդ թվում և քաղաքացիական բնակչության շրջանում»:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հրատապ կոչ են անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունը: Բռնությունը միայն նոր բռնություն է ծնում և ոչնչի չի բերում: Այս երկարատև հակամարտության կարգավորման միակ պատասխանատու և մարդկային ճանապարհը կողմերի համար բարի կամքի դրսևորմամբ բանակցային սեղանի շուրջ վերադառնալն է»,- ասված է հայտարարությունում:

Ցուցադրել ավելի
Back to top button