Տնտեսական

«Fitch»-ը հաստատել է ՀՀ-ի վարկանիշը «B+» մակարդակում`1.5 տարվա կայուն կանխատեսմամբ


Ներդրումներ ներգրավել, բարելավել բանկային համակարգն ու ոչ միայն: Հայաստանի կառավարությունը շարունակում է պարբերաբար  հայտարարել սրա մասին: Մրցակցային  միջավայրի բարելավումը տնտեսության զարգացման հիմնասյուներից է դառնում: Նույն կառավարությունը հաճախ է  խոսում է  այս կամ այն վարկանիշային կազմակերպության գնահատականի  մասին:  Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը, օրինակ, 2017-ին Հայաստանի համար 3,4 տոկոս  տնտեսական աճ է կանխատեսել, մեր երկրի համար սահմանել B+ կայուն վարկանիշ: Ի՞նչ են տալիս ռեյտինգները Հայաստանի տնտեսությանը:

 

Վստահություն՝ ցանկացած ոլորտում  ներդրումներ կատարելու համար. սա է պետք ցանկացած երկրի: Իսկ ներդրումները տնտեսական աճ, իսկ ավելի  պարզ, լավ ապրելու հիմնական ցուցիչներից մեկն է:  Մեր երկրի տնտեսության շարժերին  ոչ միայն Հայաստանում են հետևում, այլ նաև մի քանի միջազգային հեղինակավոր ռեյտինգային կազմակերպություն: Նրանք  պարբերաբար վարկանիշներ են սահմանում Հայաստանի համար: Աշխարհում հեղինակավոր կազմակերպություններից մեկն էլ «Fitch Ratings» միջազգայի վարկանիշային գործակալությունն է: Փորձագետները պարբերաբար հավաքվում , քննարկում են մակրոտնտեսական, դրամավարկային քաղաքականությունը, ֆինանսական հատվածի զարգացումները: ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանն է պարզաբանում ռեյտինգի տրամաբանությունը

«Ռեյտինգ արվում է, որ որպեսզի մյուս ներդրողների համար դառնա ռիսկի գնահատական, թե ինչ ժամկետում և ինչ տոկոսադրույքով ներդրում կատարեն»:

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության ներկայացուցիչ Էրիկ Արիսպեն հիշեցնում է Հայաստանի  ռեյտինգային պատմությունը, տնտեսության առջև ծառացած մարտահրավերները՝ համաշխարհային ու ոչ միայն: Հայաստանը համեմատելով  նույն  վարկանիշ ունեցող  այլ երկրների հետ՝ նշում է՝ Հայաստանի կարգավիճակը չեզոք է, միտումը՝  կայուն: Ընդգծում է՝ Հայաստանի տնտեսությունում ՌԴ-ն կարևոր ներդրող է, ուստի այդ երկրում տեղ տեղի ունեցող  ամեն ինչն է  ազդում: Գնաճը կայուն դաշտում է, միտումները՝ դրական: Արիսպեն չի մոռանում հիշեցնել արտաքին պարտքի մասին, կարևորում  պարտքի սպասարկումը, նշում, որ միջավայրը բարենպաստ է, այդուհանդերձ, պահպանողական կանխատեսում է  անում.

«Կանխատեսում ենք 3,4 տոկոս աճ՝ այս տարվա կտրվածքով, բայց սա շատ ավելի դրական քայլ է համարվում, քան մյուս պաշտոնական գնահատումները:  Հաշվել ենք բոլոր ռիկսերը: Մենք հետևում ենք ԿԲ սահմանած սղաճի թիրախին, այս իմաստով ինֆլացիան շատ ավելի ցածր է, քան մյուս համապատասխան վարկանիշ ունեցող երկրներում: 2019-ին վիճակն ավելի կայուն կլինի, այս իմաստով ավելի կոնսերվատիվ դրսևորում ենք ունեցել: Մենք կարծում ենք, որ  դեֆիցիտը  2,8 տոկոսից ավելին  կլինի»:

B+ կայուն՝ Fitch Ratings-ի Հայաստանին տված վարկանիշն է: ԳՀՄՆ Գագիկ Մակարյանից պարզում ենք, թե ինչ են տալիս ռեյտինգներն ընդհանրապես Հայաստանի տնտեսությանը:  Տարիներ շարունակ  տարբեր ռեյտինգներում  որոշակի առավելություններ ունեինք այլ երկրների նկատմամբ՝  ասում է Մակարյանը: Նշում է, որ  վարկանիշները պետք է համապատասխանեն իրականությանը: Գագիկ Մակարյանը հիշեցնում  է՝ նախորդ տարիներին Հայաստանը ռեյտինգներով առաջ եկավ, սակայն տնտեսությունում առաջընթաց չգրանցվեց:

Թվարկած քայլերը այս կառավարության գործունեության մեջ տնտեսագետը նկատում է: Ավելին՝  կառավարության կողմից  կոռուպցիայի  պայքարը հետաքրքրիր է բնորոշում:

Գագիկ Մակարյանը կարևորում է, օրինակ, ՊԵԿ- ի կողմից վարվող քաղաքականությունը՝ այդ թվում կադրային, մաքսային համակարգում թափանցիկության ինստիտուտի ներդրումը։ Վստահ է՝ սրանք քայլեր են, որոնք  կոռուպցիան կնվազեցնեն հիմնավոր ոչ թե կոսմետիկ:

Back to top button