Միջազգային

ԱՄՆ-ը նշում է Անկախության 241-ամյակը

Հուլիսի 4-ը համարվում է ԱՄՆ-ի՝ որպես ազատ և անկախ երկրի ծննդյան օր։ Շատ ամերիկացիներ տոնն անվանում են հենց ամսաթվով՝ Հուլիսի 4: Այս մասին հայտնում է Calend.ru-ն։

1776թ. հուլիսի 4-ին Կոնգրեսը հավանություն է տվել Անկախության հռչակագրին։

Այն ժամանակ 13 բրիտանական գաղութների բնակիչները, ովքեր տեղակայված էին ներկայիս ԱՄՆ տարածքի արևելյան ափի երկայնքով, պատերազմել են անգլիացի թագավորի և խորհրդարանի դեմ, քանի որ կարծել են, թե նա իրենց հետ անարդար է վարվում։ Պատերազմը սկսվել է 1775 թվականին։

Ռազմական գործողությունների ընթացքում գաղութաբնակները հասկացել են, որ պայքարում են ոչ միայն լավ վերաբերմունքի, այլև անգլիական տիրապետությունից ազատվելու համար։ Դա հստակ ձևակերպված է Անկախության հռչակագրում, որը ստորագրել են գաղութների ղեկավարները։ Առաջին անգամ պաշտոնական փաստաթղթում գաղութները կոչվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Ցուցադրել ավելի
Back to top button