ԿարևորՀասարակություն
ԱԺ-ն քննարկում է Սևանից ջրառի ավելացման հարցը


Կառավարության որոշմամբ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել: Նիստի օրակարգում ընդգրկված է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» հարցը:
Նախագծով սահմանված է այս տարի Սևանա լճից 270 միլիոն խ/մ ջուր բացթողել, այն դեպքում, երբ Սևանա լճից ջրի բացթողման տարեկան թույլատրելի քանակությունը 170 միլիոն խ/մ-ն է:
Որոշումը մտահոգել է բնապահպաններին. նրանք սկսել են «SOS Սևան» պայքարը: Այսօր բնապահպանները խորհրդարանական քննարկմանը զուգահեռ ակցիա կանցկացնեն ԱԺ դիմաց: