Քաղաքական

Վարչական ռեսուրսի չարաշահումը համակարգային բնույթ է կրել. Վարուժան Հոկտանյան

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է 2017 թ.-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում անցկացված մոնիթորինգի արդյունքները: Հավաքագրելով եւ ուսումնասիրելով լրատվամիջոցների տեղեկությունները, ակտիվիստների դիտարկումները, ինչպես նաեւ իրենց կողմից մշակված հարցումներ անցկացնելով Երեւանում եւ 12 մարզային քաղաքներում վարչական ռեսուրսի չարաշայման եւ այլ ընտրական խախտումների վերաբերյալ՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը եզրահանգել է,  որ վարչական ռեսուրսի չարաշահումը համակարգային բնույթ է կրել: Վարուժան Հոկտանյանը, սակայն, շեշտել է, թե իրենք չեն կարող ասել ընտրությունների վրա դրանց ազդեցության չափի մասին: Այդ առումով՝ դիտարկումներն ու գնահատականները հստակ են ԿԸՀ-ի եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչների մոտ:

  

         

Հավաքագրելով եւ ուսումնասիրելով լրատվամիջոցների տեղեկությունները, ակտիվիստների դիտարկումները, ինչպես նաեւ իրենց կողմից մշակված հարցումներ անցկացնելով Երեւանում եւ 12 մարզային քաղաքներում վարչական ռեսուրսի չարաշայման եւ այլ ընտրական խախտումների վերաբերյալ՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը եզրահանգել է,  որ վարչական ռեսուրսի չարաշահումը համակարգային բնույթ է կրել:

Ընտրությունների վերաբերյալ նման գնահատականների հետ անհամաձայնություն անցած շրջանում բազմիցս հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ այդպիսի գնահատականները համարելով սուբյեկտիվ:

Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ արձանագրված փաստերի նկատմամբ իրենք նկատել են իրավապահ մարմինների եւ ընտրական հանձնաժողովների կողմից ոչ պրոակտիվ վերաբերմունք: Դա էլ, նրա ձեւակերպմամբ, չի բերում իրավիճակի որակական փոփոխություն: Իրավապահ մարմիններում էլ, սակայն, ամենեւին համամիտ չեն նման գնահատականի հետ: Նրանք մեկ անգամ չէ, որ հակադարձել են  նման մեղադրանքների:

Վարուժան Հոկտանյանը նաեւ ասաց, թե կոնկրետ փաստերի հետ կապված տվյալները մեծ չեն եւ իրենք չեն կարող ասել ընտրությունների վրա դրանց ազդեցության չափի մասին:

 

Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ օրենսդրական փոփոխություններով խնդիրները չեն լուծվում եւ գլխավոր խնդիրը կուսակցությունների ուժեղացումն է, որով նրանք կկարողանան թույլ չտալ վարչական ռեսուրսի չարաշահում: Մինչդեռ, նրա ձեւակերպմամբ, ընդդիմադիր կուսակցությունները ակտիվանում են միայն ընտրությունների նախաշեմին եւ ընտրություններին մասնակցում են օլիմպիական սկզբունքից ելնելով՝ կարեւորը մասնակցությունն է: Այնինչ՝ հաջորդ ընտրություններն սկսվում են ընտրություններից անմիջապես հետո, սակայն, չի երեւում մինչեւ հաջորդ ընտրություններ նրանց կողմից տարվող աշխատանքը:

Նկարը՝ Մեդիա կենտրոնի ՖԲ էջի 

Ցուցադրել ավելի
Back to top button