Հասարակություն

Բակո Սահակյանը վկայականներ է հանձնել ԵՊՄՀ գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 3-ին Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում ավարտական վկայականներ է հանձնել համալսարանը գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին եւ հանդես եկել այնտեղ ելույթով:

«Դուք ստանձնում եք կարեւոր առաքելություն՝ կրթել ու դաստիարակել սերունդներ եւ գործուն մասնակցություն ունենալ մեր երկրի, նրա կրթության, գիտության, մշակույթի եւ այլ ոլորտների զարգացման ու զորացման գործում: Դա մի ճակատ է, որտեղ նույնպես կերտվում ու կոփվում է ազգի ապագան, նրա պաշտպանունակության եւ հարատեւման համակարգը, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը», ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը:

Երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ բուհի շրջանավարտները բարձր կպահեն Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատիվն ու համբավը, որի ավանդն ու դերակատարությունը հայ ժողովրդի գիտակրթական համակարգում անգնահատելի է:

Ցուցադրել ավելի
Back to top button