Ավարտվել է քննությունների առաջին փուլը


Դիմորդների քննաշրջանը շարունակվում է: Մեկնարկել է ընդունելության քննությունների 2-րդ՝ լրացուցիչ փուլը: Դիմորդները երեկ քննություն են հանձնել ռուսաց լեզվից, իսկ այսօր մայրենիից: Քննություններ կան ամեն օր: 2-րդ փուլի ամենամեծ թվով դիմորդները հայտագրվել են մաթեմատիկա առարկայից՝ 370 հոգի: Ինչպես նախորդ տարիներին՝ այս տարի ևս դիմորդները ամենաքիչը հետաքրքրված են բնագիտական մասնագիտություններով: Պատկերը նույնն է նաև հայտագրման 2-րդ՝ լրացուցիչ փուլում:
Քննությունների լավ արդյունքների մասին են վկայում նաև տարեց տարի նվազող դիմում-բողոքները:
Քննությունների 1-ին հիմնական փուլի բարեհաջող ավարտին հաջորդել է ի 2-րդ փուլի հայտագրումը, որն ավարտվել է հունիսի 30-ին։ Հայտագրվել է 980 դիմորդ: 2-րդ փուլի 1-ի քննությունը երեկ էր՝ ռուսաց լեզվից։ Արդյունքները ոչ այնքան գոհացնող են՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում խոստովանեց Արա Իսպիրյանը:
Այսօր էլ դիմորդները քննություն են հանձնել մայրենի լեզվից: 2-րդ փուլի ամենամեծ թվով դիմորդները հայտագրվել են մաթեմատիկա առարկայից՝ 370 հոգի:
Առաջին փուլի դիմում- հայտերի տվյալներով՝ այս տարի ունեինք մոտ 9700 (9737) դիմորդ, նախորդ տարվա համեմատ 1500-ով պակաս: ԳԹԿ տնօրենի փոփխանցմամբ՝ այս տարի ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում հատկացվել է 18000 վճարովի և մոտ 1600 (1641) անվճար տեղ:
Միայն Երևանի պետական համալսարանին 52 մասնագիտությունների գծով հատկացվել է 3000 վճարովի և 368 անվճար տեղ, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը: Այս տարի 2-ական անվճար տեղ էլ հատկացված «Իրավագիտության» և «Միջազգային հարաբերությունների» ֆակուլտետներում: Վաչագան Գալստյանի տեղեկացմամբ՝ առաջին և 2-րդ փուլի արդյուքներով մայր բուհն ունի շուրջ 2800 դիմորդ: Ինչպես նախորդ տարիներին՝ այս տարի ևս դիմորդները ամենաքիչը հետաքրքրված են բնագիտական մասնագիտություններով: Պատկերը նույնն է նաև հայտագրման 2-րդ՝ լրացուցիչ փուլում:
Ինչպես հանրապետության մյուս բուհերում, դիմորդների թվի պակաս կա նաև պետհամալսարանում: