Հասարակություն

Ավարտվել է քննությունների առաջին փուլը


Դիմորդների քննաշրջանը շարունակվում է: Մեկնարկել է ընդունելության քննությունների 2-րդ՝ լրացուցիչ փուլը: Դիմորդները երեկ քննություն են հանձնել ռուսաց լեզվից, իսկ այսօր մայրենիից: Քննություններ կան ամեն օր: 2-րդ փուլի ամենամեծ թվով դիմորդները հայտագրվել են մաթեմատիկա առարկայից՝ 370 հոգի: Ինչպես նախորդ տարիներին՝ այս տարի ևս դիմորդները ամենաքիչը հետաքրքրված են բնագիտական մասնագիտություններով: Պատկերը նույնն է նաև հայտագրման 2-րդ՝ լրացուցիչ փուլում:

Ընդունելության քննությունների վերջին 2-3 տարիների փորձը ցույց է տալիս, որ միասնական քննությունների ինստիտուտը կայացել է, բողոքները՝ նվազել: Ընդունելության քննությունների առաջին հիմնական փուլն արդեն ավարտվել է: Արդյունքներից ԳԹԿ տնօերն Արա Իսպիրյանը գոհ է: Այս քննություններն արտացոլել են դիմորդների իրական գիտելիքները:

Քննությունների լավ արդյունքների մասին են վկայում նաև տարեց տարի նվազող դիմում-բողոքները:

Քննությունների 1-ին հիմնական փուլի բարեհաջող ավարտին հաջորդել է ի 2-րդ փուլի հայտագրումը, որն ավարտվել է հունիսի 30-ին։ Հայտագրվել է 980 դիմորդ: 2-րդ փուլի 1-ի քննությունը երեկ էր՝ ռուսաց լեզվից։ Արդյունքները ոչ այնքան գոհացնող են՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում խոստովանեց Արա Իսպիրյանը:

Այսօր էլ դիմորդները քննություն են հանձնել մայրենի լեզվից: 2-րդ փուլի ամենամեծ թվով դիմորդները հայտագրվել են մաթեմատիկա առարկայից՝ 370 հոգի:

Առաջին փուլի դիմում- հայտերի տվյալներով՝ այս տարի ունեինք մոտ 9700 (9737) դիմորդ, նախորդ տարվա համեմատ 1500-ով պակաս: ԳԹԿ տնօրենի փոփխանցմամբ՝  այս տարի ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում  հատկացվել է 18000 վճարովի և մոտ 1600 (1641) անվճար տեղ:

Միայն Երևանի պետական համալսարանին 52 մասնագիտությունների գծով հատկացվել է 3000 վճարովի և 368 անվճար տեղ, «Ռադիոլուրի»  հետ զրույցում նշեց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը: Այս տարի 2-ական անվճար տեղ էլ հատկացված «Իրավագիտության» և «Միջազգային հարաբերությունների» ֆակուլտետներում: Վաչագան Գալստյանի տեղեկացմամբ՝ առաջին և 2-րդ փուլի արդյուքներով մայր բուհն ունի շուրջ 2800 դիմորդ: Ինչպես նախորդ տարիներին՝ այս տարի ևս դիմորդները ամենաքիչը հետաքրքրված են բնագիտական մասնագիտություններով: Պատկերը նույնն է նաև հայտագրման 2-րդ՝ լրացուցիչ փուլում:

Ինչպես հանրապետության մյուս բուհերում, դիմորդների թվի պակաս կա նաև պետհամալսարանում:

Ցուցադրել ավելի
Back to top button