Հասարակություն

«Աերոֆլոտ»-ն Առնո Բաբաջանյանի պատվին ինքնաթիռ է անվանակոչել

ՌԴ Տրանսպորտի նախարարության որոշմամբ՝ «Աերոֆլոտ» ավիաընկերությունն իր ինքնաթիռներից մեկն անվանակոչել է՝ ի պատիվ հայտնի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի, տեղեկանում ենք Ռուսաստանում ՀՀ դեսպանատան Թվիթերյան էջից: Հունիսի 29-ին «A. BABAJANYAN» գրությամբ Boeing 777-ը ժամանել է ընկերության ավիապարկ։

Որոշումն ընդունվել է Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի կողմից ստացված դիմումի հիման վրա։

Back to top button