Քաղաքական

Փաստաբանները հիմնավորում են Արցախի ինքնորոշման իրավունքը

ՀՀ փաստաբանների պալատի փորձագիտական խումբը մասնագիտական կարծիք-զեկույց է հրապարակել Արցախյան հակամարտության ու Ադրբեջանի կողմից թույլ տրված միջազգային իրավունքի խախտումների մասին։ Դրանում նշվում է, թե որքանով է հիմնավորված Արցախի ինքնորոշման իրավունքը: Փաստաբան Տարոն Սիմոնյանը զեկույցում շեշտադրում է Ադրբեջանում տիրող հայատյաց քաղաքականության վտանգի մասին։ Զեկույցում ներկայացվում է նաև ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանցիների իրականացրած միջազգային ռազմական հանցագործությունների մասին: Նրանք անգամ անարգում են մահացածների մարմինները և դա պետական մակարդակով թույլ տրված հանցագործություն է՝ ասում է փաստաբան Արա Զոհրաբյանը։  Ըստ նրա՝ ատելությունն այդ երկրում քարոզվում է ամենաբարձր մակարդակով: Զեկույցը առաջիկայում կթարգմանվի նաև անգլերենով ու կտարածվի միջազգային կառույցներում՝ ցույց տալու, թե որքան փաստարկված են հայկական կողմի հիմնավորումները:

 

Ցուցադրել ավելի
Back to top button