Միջազգային

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վստահություն է հայտնել Թերեզա Մեյի կառավարությանը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վստահություն է հայտնել Թերեզա Մեյի գլխավորած կառավարությանը: Քվեարկության ուղիղ հեռարձակումը ներկայացնում է Sky News հեռուստաընկերությունը: Կառավարության ծրագրի օգտին քվեարկել է 323 պատգամավոր, դեմ՝ 309-ը:

Քվեարկությունը խորհրդարանում անցկացվել է Եղիսաբեթ 2-րդ թագուհու ելույթից հետո:

Հունիսի 8-ին Մեծ Բրիտանիայում անցկացվել են խորհրդարանական ընտրություններ, որում պահպանողականները վարչապետ Թերեզա Մեյի գլխավորությամբ ստացել են 318 մանդատ՝ 12-ով պակաս, քան նախորդ խորհրդարանում նրանք ունեին և 8-ով պակաս, քան պետք է լիակատար մեծամասնություն ունենալ: Չնայած դրան, նրանք կարողացել են ձևավորել մեծամասնության կառավարություն՝ պայմանավորվելով Հյուսիսային Իռլանդիայի Ժողովրդական յունիոնիստական կուսակցության հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button