ԿարևորՔաղաքական

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ հուլիսի 11-ին

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին ավստրիական Մաուերբախ քաղաքում: «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դիվանագիտական շրջանակներում աղբյուրը:

«Երկրների արտգործնախարարներին առաջարկվել է հանդիպել ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում, որը տեղի է ունենալու հուլիսի 11-ին ավստրիական Մաուերբախում: Սպասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով միջնորդները նույնպես կմասնակցեն հանդիպմանը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱԺ-ում լրագրողների հետ կարճ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով երկու երկրների արտգործնախարարների մակարդակով հնարավոր հանդիպման վերաբերյալ լրագրողների հարցին, հայտարարել է, որ հուլիսին հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի արտգործանախարների հանդիպում տեղի ունենա:

Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևն էլ հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման շուրջ առարկայական բանակցությունների:

Back to top button