Քաղաքական

Ագրամունտին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը հանձնվել է ԵԽԽՎ քարտուղարություն

Աղավնի Հարությունյան
«Ռադիոլուր»-ի համար


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ավարտից հետո ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնվել կառույցի նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը: Հայտնել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Ագրամունտին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունը 160 կողմ ձայնով ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբի նորվեգացի անդամ Ինգրիդ Սկոն:

Ցուցադրել ավելի
Back to top button