Տնտեսական

Վնասի փոխհատուցման այլ լուծում, քան ապահովագրության ինստիտուտի ներդրումն է, չկա. Իգնատի Առաքելյան


ԿԲ-ն ուսումնասիրում է կարկուտից տուժած գյուղացիների վարկային գծերը՝ մայր գումարի մարման հետաձգման ժամանակահատվածը որոշելու նպատակով: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի տեղեկացմամբ,  հողի և ոռոգման  ջրի  վարձավճարների զիջման կամ հետաձգման  հարցն էլ ուսումնասիրում է տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունը:

Ոլորտի պատասխանատուն մեկ անգամ ևս հայտարարեց՝  մինչև չներդրվի գյուղացիական ապահովագրության ինստիոտւտը, հնարավոր չի լինի  կորցրած  բերքի ամբողջ վնասը փոխհատուցել:

Առաքելյանի փոխանցմամբ, միայն 2016թ կարկուտից գյուղացիները բնակլիմայական աղետների հետևանքով կորցրել են   մոտ 36 մլրդ դրամ: 2018թ կսկսվի ապահովագրության պիլոտային ծրագիրը, այն կտևի 3 տարի:

Հարցին՝  ի՞ նչ անի գյուղացին մինչ  գյուղապահովագրության ինստիտուտի ներդրումը,  նախարարը պատասխանեց՝ «ի՞նչ է  արել  մինչ այժմ»:

Վնասի փոխհատուցման այլ լուծում, քան ապահովագրության ինստիտուտի ներդրումն է, չկա: Մի քանի անգամ իր խոսքում նշեց Իգնատի Առաքելյանը: Նա լրագրողների հարցերին պատասխանեց կառավարության նիստից հետո:

Ցուցադրել ավելի
Back to top button