Խնդրի լուծմումը նախարարը տեսնում է պետպատվերից օգտվող սոցիալական խմբի շրջանակի նեղացմամբ


«Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը բյուջեի քննարկման ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքվեց, թե երբ են փոխհատուցելու 90 տարեկան տարեցների ավանդները: Նշելով, որ տարեցներն իրեն դիմել են այդ հարցով ու տեղեկացրել են, թե 1,5 տարի պետք է սպասեն: Սակայն հասկանալի է, որ 1,5 կես հետո նրանցից ոչ ոք չի հասցնի վայելել փոխհատուցվող ավանդը:
Հաջորդ հարցը վերաբերվում է աղմկահարույց թիվ մեկ Տուն ինտերնատին: Պատգամավորը հիշեցրեց, որ նախորդ տնօրենն աշխատանքից հեռացվել է՝ պետական միջոցների ոչ պատշաճ տնօրինելու համար, ապա հարցրեց, թե ինչ են անելու ծախսերի թափանցիկությունը մեծացնելու համար, նոր տնօրենի նշանակումն էլ գործնական ոչ թափանցիկ էր, քանի որ մրցույթին մասնակցել է աշխատող անձնակազմից:
Թիվ մեկ տուն-ինտերնատի մասին Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ բոլոր կատարողականները, հաշվետվությունները կառավարության կայքէջում կան: Իսկ մրցույթի հետ կապված՝ ասաց, որ բացարձակապես որևէ խախտում տեղի չի ունեցել: «Այո, երեք անձ է դիմել, բայց որ երեքն էլ հաստատության աշխատակից են եղել, սխալմունք է, մեկը համակարգի հետ որևէ առնչություն չի ունեցել»,- ասաց նա:
Տուն ինտերնատի թեման չշրջանցեին նաև լրագրողները, մասնավորապես խնդրեցին նախարարին մեկնաբանել՝դույլով տարեցներին ճաշ տալու երևույթը: Նախարարը դարձյալ պնդեց իր նախկին ասածները՝ տվյալ նյութը լուսաբանվել է միակողմանի։ Լրագրողների պնդմանը, թե որն էր այդ նյութի միակողմանի լուսաբանումը, երբ կադրերում շատ հստակ երւևում էր ամեն ինչ, պատասախանը հետևյալն էր:
Բյուջեի կատարողականը ԱԺ-ում ներկայացրեց նաև առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
ՀՀԿ –ական պատգամավոր Կարեն Ավագանին անհանգստացում էր մատուցվող բուժծառայությունների որակի ցածր լինելը: Պատգամավորը շեշտեց, որ մատուցվող որակից դժգոհ են եւ հանրությունը, և բժիշկները, և սեփականատերերը.
«Մեր բյուջեից գումար է ծախսվում, բայց մասնավոր լաբորատորիաներ են ուղղորդում հիվանդներին բժիշկները, որովհետեւ մասնավորները գին են թելադրում: Չֆիքսված գնացուցակներով լաբորատորիաների թիվը օր օրի աճում է, որովհետեւ մեծ եկամուտ կա»:
Պատգամավորին անհագստացնում էր նաև ստոմատոլոգիական կլինիկաներում պետպատվերի շրջանակում մատուցվող ծառայությունների անորակությունը: Ասաց, որ ստոմկլինիկաների ղեկավարները գումարը վերցնում են՝ բժիշկներին նորմալ աշխատավարձ չեն տալիս, մատուցում են անորոկ ծառայություն:
Նախարարը համաձայնվեց պատգամավորի այդ դիտարկման հետ, ավելին՝ նշեց, որ . «Որակը ցածր է, գինը ցածր է, և այսօր ունենք թոշակառուներ, որոնք ունեն մի արկղ պրոթեզներ, որոնք պիտանի չեն»:
Խնդրի լուծման տարբերակը նախարարը տեսնում է պետպատվերից օգտվող սոցիալական խմբի շրջանակի նեղացմամբ:
«Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ բարձարաձայնեց պոլիկլինիկաների անմխիթար շենքային պայմանների մասին, մասանավորապես 12-րդ պոլիկլինիկայի։ Այստեղ արդեն Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը միանգամից արձագանքեց, ասելով, որ այն ընդգրկված է վերանորոգվող պոլիկլինիկաների ցանկում։