Սպորտ

Երիտասարդ ազատ ոճայինները մեկ արծաթ եւ երկու բրոնզ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Դորտմունդում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: ՀԱՕԿ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի հավաքականը, ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ, նվաճել է մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ: Վերջին օրը 120 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը եզրափակիչ գոտեմարտում զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդամին Դիբիրովին եւ արժանացել արծաթե մեդալի:

Ավելի վաղ, 55 կգ քաշային Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում ժամանակից շուտ 10:0 հաշվով բացահայտ առավելությամբ պարտության էր մատնել մոլդովացի Լեոնիդ Կոլեսնիկին:

Նախորդ օրը բրոնզե մեդալ նվաճել էր նաեւ 50 կգ քաշային Կարեն Զուրաբյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button