Հասարակություն

ԱԻՆ–ն զգուշացումը․ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 30-ին կհասնի 7–ի

Հանրապետության տարածքում հունիսի 30-ին հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 30-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Նշվում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 30-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն  ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Երևան քաղաքում hունիսի 30-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Back to top button