Մշակույթ

Պատանի վիրտուոզ դաշնակահար Դմիտրի Իշխանովը հանդես կգա Երիտասարդական նվագախմբի հետ

Հուլիսի 1-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա պատանի դաշնակահար Դմիտրի Իշխանովը (Մալթա)։ Նրան անվանում են դասական աշխարհի հրաշամանուկ։ Հանդես է եկել աշխարհի մեծ բեմերում։ Նրան հոտնկայս ծափահարել է ամենախստապահանջ հանդիսատեսը։ 12-ամյա Դմիտրի Իշխանովը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է։ Նա 2012-ին Ֆրանկֆուրտում դաշնակահարների միջազգային Golden Key մրցույթում ստացել է առաջին մրցանակ, այնուհետև հատուկ մրցանակ՝ Մալթայի Violin & Friends մրցույթում: Citta di Barletta մրցույթում՝ առաջին մրցանակ, փարիզյան Flame-ում՝ երկրորդ և այլն:

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կկատարի Վարդան Աճեմյանի 3-րդ սիմֆոնիան լարային նվագախմբի համար, Դմիտրի Կաբալևսկու Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը (մենակատար՝ Դմիտրի Իշխանով):

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button