Տնտեսական

Ինչպիսին են մեր երկրի տնտեսական երակները՝ տրանսպորտն ու ճանապարհները


Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց  հետո մաքսային պարապուրդի չենք մատնվում՝ վստահեցնում է  Հայաստանի տրանսպորտային առաքողների միության նախագահ Մակար Առաքելյանը : Նա միաժամանակ նկատում է, որ  բեռանփոխադրողները Վրաստանով անցնելիս  են միայն տարանցիկ հայտարարագիր լրացնում: «Բեռնատարը մաքսային տերմինալ չի մտնում»,- պարզաբանել է Մակար Առաքելյանը: Նա այսօր նաև ոլորտի խնդիրներից է  խոսել: Հայաստանի նման երկրին օդ ու ջրի պես ճանապարհ է  պետք՝ հայտարարել է Հայաստանի տրանսպորտային առաքողների միության նախագահը: Բեռնափոխադրող ընկերություններից մեկի նախագահ Գագիկ Աղաջանյանն էլ  կարծում է, որ  Հայաստանի համար Լարսին այլընտրանք պետք է, սակայն օդային բեռնափոխադրումն այլընտրանք չէ:  Գագիկ Աղաջանյանն  ընդգծում է՝ Հայաստանի տնտեսվարողները ՝ այս դեպքում բեռնափոխադրողները, հարմարվում են երկրում առաջարկվող տրանսպորտային հնարավորություններին:

 

 

2007թ.- ից  երկու տարին մեկ ՀԲ  փորձաքննության է ենթարկում 160 երկրների լոգիստիկ համակարգը:  Ուսումնասիրում են ամեն ինչ՝ կապված  բեռնափոխադրումների հետ: 2016թ Հայաստանը տրանսպորտային զարգացվածության աստիճանով 141 րդ տեղում է: Տվյալները փոխանցում է Հայաստանի տրանսպորտային առաքողների միության նախագահ Մակար Առաքելյանը:

Նաև փաստում է՝  լոգիստիկայի զարգացման ինդեքսում թույլ տեղ են գրավում  տարանցման հնարավորություն չունեցող երկրները:  Մակարյանը հիշեցնում է՝  Հայաստանը դեպի ծով ելք չունի: Փոխանցելով փորձագետների կարծիքը՝  ասում է՝ դեպի ծով ելք չունեցող երկրներում  արտաքին ապրանքաշրջանառությունն  ավելի ցածր է, քան՝  ծով ունեցողներինը։

Տրանսպորտ  ու ճանապարհ. սրանք են տնտեսության երակները՝ ասում է ու նշում՝ եթե օրինակ փակ է Վերին Լարսի անցակետը, Հայաստանի տնտեսությունը սկսում է  չգործել:

«Հայաստանն այլընտրանք չունի, պետք է հնարավորինս արագ ավարտել Հյուսիս- Հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը»,- ընդգծում է Հայաստանի տրանսպորտային առաքողների միության նախագահ Մակար Առաքելյանը: ՀԱԱ միության նախագահ Վազգեն Սաֆարյանը թվային տվյալներն է ներկայացնում՝ մեկ անգամ ևս  վերահաստատելով՝ ճանապարհների կառուցումը կենսական նշանակություն ունի:

Օդային բեռնափոխադրումն այլընտրանք չէ՝ ասում է բեռնափոխադրող ընկերություններից մեկի նախագահ Գագիկ Աղաջանյանը: Նա կարևորում է Լարսին այլընտրանք ճանապարհի կառուցումը, նշում նաև առավելությունները:

Գագիկ Աղաջանյանն  ընդգծում է՝ Հայաստանի տնտեսվարողները՝ այս դեպքում բեռնափոխադրողները հարմարվում են երկրում առաջարկվող տրանսպորտային հնարավորություններին:

Ցուցադրել ավելի
Back to top button