Քաղաքական

Որն է արտախորհրդարանական ուժերի անելիքը ընտրություններից հետո


6-րդ գումարման խորհրդարանում 4 քաղաքական ուժ է ներկայացված: Քանակական առումով ներկապնակը նախորդի համեմատ աղքատացել է, բայց քաղաքական ուժերից երկուսը դաշինքներ են:  Թե որքան ամուր կլինեն այդ միավորումները, ցույց կտա ժամանակը: Մեկ այլ խնդրի առջև էլ արտախորհրադարան ուժերն են: Որն է նրանց անելիքն այս փուլում և քանիսն են դիմակայելու մինչև հաջորդ ընտրություններ:

 

Պառլամենտի պատմությունը վկայում է, որ դաշինքային ձևաչափերը կայուն չեն: Ամենաթարմը «Ժառանգության օրինակն էր, որը խորհրդարանական գործունեությունը սկսեց 5 պատգամավորով ,  ավարտեց առանց այդ կուսկացության որևէ ներկայացուցչի: Այս հեռանկարը սպառնում է նաև 6-րդ գումարման խորհրդարանի դաշինքներին  ու այդ հեռանկարի մասին հիշեցնելու որևէ առիթ խորհրդարանական մեծամասնությունը բաց չի թողնում:

Հայտնի բանավեճի ժամանակ Վահրամ Բաղդասարյանը  Ելքից միանգամից մի քանի պատասխան ստացավ, այդ թվում՝  Էդմոն Մարուքյանից:

«Ելքը» հայտարարել է , որ պատրաստվում է գնալ կուսակցություն դառնալու ճանապարհով: Եթե այդ փորձը հաջողվի, կդառնա քաղաքական սակավաթիվ օրինակներից մեկը: Բացառիկ չի լինի, քանի որ որոշ համանման  փորձեր եղել են , օրինակ «Օրինաց երկիր» կուսակցությունը վերանվանվեց «Հայկական վերածննդի» ու հայտարերց, որ մի քանի տասնյակ ուժ է միավորում: Դա սակայն կուսակցությանը  հաջողություն չբերեց: ՕԵԿ_ը 20ամյա խորհրդարանական   կուսակցությունից դարձավ արտախորհրդարանական:

« Ես մեծ ափսոսանք ունեմ, որ այդ կայացած կուսկացության ներուժն այսօր  չի օգտագործվում: Ու սա վերաբերում է ոչ միայն «Հայկական վերածննդին», այլև բոլոր արտախորհրդարանական ուժերին:

«Հայկական վերածնունդ» կուսակցության  մասին խոսում է ոչ կուսկացության անդամ, բայց գաղափարակիր Կարինե Հակոբյանը՝ անդրադառնալով մեր հարցին, թե որն է արտախորհրդարանական ուժերի անելիքն այս փուլում: Նույն հարցին արտախորհրդարանական գործչի կարգավիճակում հայտնված Թևան Պողոսյանը պատասխանում է՝ հիշեցնելով արդեն կանոն դարձած մոտեցումը: Հաջորդ ընտրությունների նախապատրաստությունը սկսվում է ընտրությունների հաջորդ իսկ օրվանից:

« Ինձ թվում է աշխատանքը պետք է սկսված լիներ  հենց ընտրությունների հաջորդ օրը՝ սխալների վերլուծությունից: Եթե իսկապես քաղաքական ուժես և տեսլական ունես , պետք է նախապատրաստվես հաջորդ ընտրություններին: Բայց նախապատրաստվես ոչ թե կաբինետներում, այլ՝ մարդկանց հետ շփվելով, համայնքներ այցեցելով, ծրագրեր առաջարկելով»:

Քաղաքական դաշտի արտախորհրդարանական ուժերից քանիսն, ըստ Թևան Պողոսյանի, կհաղթահարեն այդ արգելքններն ու կենսուանկ կլինեն մինչև հաջորդ ընտրությունները:

«Այն ուժերը, որոնք տեսլական ունեն, գաղափարների ու արժեքների վրա են հենված, կլինեն, մեծ կամ փոքր հնարավորություններով, բայց կլինեն»:

Վերջին օրերի հիմնական թեման՝ կառավարության ծրագիրը ինչպես է գնահատվում արտախորհրդարանական դիրքերից: Կարինե Հակոբյանն ասում է՝ ծրագրից մեծ ակնկալիքներ չունի, թերահավատ է, որ կառավարության  խոսքը գործ կդառնա: Ի դեպ, խոսքի վերաբերյալ էլ  շատ յուրահատուկ գնահատական ունի: Այն լեզուն, որով գրվում են ծրագրերն ու ընդհանրապես օրենքնեը, տիկին Հակոբյանը չի հավանում:

Թևան Պողոսյանի հիմնական մտահոգությունը կառավարության ծրագրի լեզուն չէ:

Նախորդ ծրագրին Թևան Պողոսյանը հետևել է նիստերի դահլիճում, հիմա արդեն հայացքը դրսից է ու որևէ տարբերություն դրական առումով, ասում է,  չի արձանագրել:

Այն որ կառավարության ծրագիրը հիմնված է երկու իշխանական ուժերի նախընտրական ծրագրերի հիմնադրույթների վրա՝ Թևան Պողոսյանը հասկանում է: Բայց թե ուր են մնացել մյուս ծրագրերը, չի հասկանում և ընդհանրապաես այդ մոտեցումն ընդունելի չի համարում: Եթե լիներ ՝ կասեիքն, նոր մշակույթ է ներդրվում:

Ցուցադրել ավելի
Back to top button