Հասարակություն
Մասսաչուսեթսում 220 հազար դոլար են հավաքել Արցախի ականազերծման համար


ԱՄՆ Մասսաչուսեթս նահանգի Ուինչեսթեր քաղաքում կայացած աճուրդի շրջանակում 220 հազար է հավաքվել Արցախի տարածքի ականազերծմանն ուղղված The HALO Trust մարդասիրական կազմակերպության նախագծերի համար։ Armenian Weekly-ի փոխանցմամբ՝ աճուրդին ներկայացված են եղել ամերիկահայ լուսանկարիչ Սկաուն Տուֆանկջյանի աշխատանքները, ինչպես նաև գինի Ղարաբաղից։
Նշվում է, որ աճուրդի արդյունքներով հավաքվել է 110 հազար դոլար, սակայն գումարը կրկնապատկվել է ծագումով հայ բարերարներից մեկի կողմից, ով նախընտրել է իր անունը չհրապարակել։ Դրամահավաքի նախաձեռնողներն են եղել ամերիկահայ բարերարներ Րաֆֆի և Նինա Ֆեստեկջյանները՝ Մասսաչուսեթս նահանգից։