Հնարավո՞ր է զարգացնել գյուղատնտեսությունը առանց կոոպերացիաների


Արդեն մի քանի տարի է, ինչ մեր երկրի կառավարությունը գյուղացիական կոոպերացիաներ ստեղծելու քաղաքականություն է որդեգրել: Մեր երկրում այսօր ունենք շուրջ 340 հազար գյուղացիական տնտեսություն: Պետությունը չի կարող բոլորի հետ էլ աշխատել եւ խթանել դրանց զարգացումը: Սակայն եթե նրանք խոշորանան, մտնեն ձեւավորված գյուղատնտեսական կոոպերացիաների մեջ ՝ պետության համար շատ ավելի հեշտ կլինի աշխատել նրանց հետ՝ խոշորացման անհրաժեշտությունն այսպես են բացատրում ոլորտի պատասխանատուները: Սա քաղաքականություն է, որը այս կառավարությունը ժառանգություն է ստացել նախորդներից։ Գյուղատնտեսության ոլորտում Կարեն Կարապետյանի կառավարությունը նաև նոր մոտեցումներ է փորձում ներդնել:
Այն, որ գյուղացիների առջև ծառացած խնդիրները շատ են, որևէ մեկի համար գաղտնիք չէ: Գիտենք նաև, որ գյուղատնտեսությունը ոչ միայն ագրոպարենային համակարգի, այլև ամբողջ տնտեսության առավել բարդ և աշխատատար ճյուղն է։ Այնտեղ ներգրավված է հանրապետության աշխատանքային ռեսուրսների շուրջ 45%-ը: Խնդիրները շատ են, ծախսերը՝ ավելի շատ:
Մեր երկրում այսօր ունենք շուրջ 340 հազար գյուղացիական տնտեսություն: Պետությունը չի կարող բոլորի հետ էլ աշխատել եւ խթանել դրանց զարգացումը: Սակայն եթե նրանք խոշորանան, մտնեն ձեւավորված գյուղատնտեսական կոոպերացիաների մեջ , պետության համար շատ ավելի հեշտ կլինի աշխատել նրանց հետ՝ խոշորացման անհրաժեշտությունն այսպես են բացատրում ոլորտի պատասխանատուները: Այս կառավարությունը շարունակում է նախորդի որդեգրած քաղաքականությունը: Այս կառավարությունը սակայն նաև նոր քաղաքականություն է որդեգրել:
Կհաջողե՞ն պատասխանատուները, կփայլե՞ն արդյոք գյուղացիների աչքերը, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա: Այժմ փորձենք հենց շահառուներից պարզել, թե ինչ են մտածում ոլորտի բարեփոխումների, հատկապես կոոպեատիվների մասին: Գեղարքունիքի մարզից մայրաքաղաք եկած ու իր աճեցրած կարտոֆիլը վաճառող զրուցակիցս պարզվեց կողմ է հողերի խոշորացմանը:
«Դրան վերաբերում ենք շատ լավ, հողերը պետք է միացնեն, առաջվա սովխոզները ստեղծեն, առաջվա կոմունիստներին բերեն, աշխատեն, մարդիկ ապրեն: Միացումից վտանգ չկա, վտանգը անհատականությունից է: Հիմա ավելի դժվար է, տեխնիկայի խնդիրը ունենք, թանկ է, հետո, քո ուզած ժամանակին չկա, որ օրը պետք է էդ օրը չունես: Դժվար, շատ դժվար է»:
Նախորդ զրուցակցիս լավատեսությունը, սակայն չկիսեցին շուկայում գտնվող մյուս գյուղացիները: նրանք էլ Երևանում են՝ կրկին իրենց արտադրած բերքը վաճառելու նպատակով:
«Դրանք սաղ սուտ են, ոչ մի բանի էլ չեմ հավատում, գնալով դրանք ավելի վաի ենք գնում: Միացնեն էլ նույնն է, չմիացնեն էլ նույնն է: Կարմիր կովը կաշին չի փոխի, սենց եկել է, սենց էլ կգնա: Շատ վատ է վիճակը, թազա գռփող ենք հայտնաբերելու, ավելի եք շատացնելու»:
Գյուղացիների հետ զրույցներից պարզ դարձավ` նրանք ոչ թե դեմ, են, այլ հավատն են կորցրել ամեն ինչի նկատմամբ։
« Կոոպերացիա արեցին, էլի մեկը շահագործող կլինի, չենք վստահում էդ համակարգին: Գյուղացին միշտ տուժվում է: միացավ էլ մեկը կդառնա դրա մեծը, ինքն ամեն շահույթը կստանա, ես կմնամ նույն տաշտակին: Ավելի լավ է իմ սեփականաշորհումը, ինչ տանջվեմ, չարչարվեմ, իմ խիղճը հանգիստ լինի»:
«Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության նախագահ Վարդան Համբարձումյանը վստահ է՝ գյուղատնտեսության զարգացումն առանց կոոպերացիաների այլընտրանք չունի:
Համբարձումյանը, միջազգային փորձը մեջբերելով, նշում է՝ իրենց պետք է անընդհատ աջակցել: