Քաղաքական

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը

Հունիսի 26-ին Ստրասբուրգում մեկնարկելու է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը: Մինչեւ հունիսի 30-ը նախանշված նստաշրջանի քննարկման հիմնական թեմաներն են լինելու Եվրոպան եւ միգրանտները:

Ներկայացվելու է չորս զեկույց. միգրացիոն ճգնաժամին մարդասիրական եւ քաղաքական պատասխանը, փախստականների տարանցմանը Եվրոպայի պատասխանից հետո մարդու իրավունքների հետ կապված իրադրության համար հետեւանքները, միգրացիոն՝ որպես Եվրոպայի զարգացման հնարավորություն, կրիտիկական ճնշման ժամանակաշրջանում փախստականների ինտեգրումը:

Քննարկվելու են նաեւ ԵԽԽՎ-ում հաշվետվողականության սկզբունքին հետեւելուն, քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարում արդարության խրախուսմանը եւ կոռուպցիայի խորհրդարանական վերահսկողությանը նվիրված հարցեր: Նախատեսվում են նաեւ քննարկումներ՝ նվիրված Բելառուսի իրադրությանը եւ անկախ լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներին:

Ցուցադրել ավելի
Back to top button