Հասարակություն

Ռազմական ավիացիան 25 տարեկան է (լուսանկարներ)

Այսօր ՀՀ զինված ուժերի ավիացիայի կազմավորման 25- ամյակի կապակցությամբ «Էրեբունի» օդանավակայանի տարածքում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որին մասնակցեն են Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԳՇ պետ Մովսես Հակոբյանը, փոխնախարարներ,  գեներալներ, բարձրագույն և միջին սպայական անձնակազմը:

Զինվորականների հանդիսավոր երթից հետո տեղի է ունեցել ավիացիայի ցուցադրական թռիչքներ, որոնց մեկնարկը տվել է Մի8 ռազմական մարդատար ուղղաթիռը՝ օդում ծածանելով ՀՀ պետական դրոշը:

Ինքնաթիռների տպավորիչ թռիչքային վարպետություն են ցուցադրել Յակ-50 և Յակ-52 ինքնաթիռների եռյակը:

Ինքնաթիռների շոուն եզրափակել է Սու-25 ինքնաթիռների քառյակը: Օդային ցուցադրությունը եզրափակել են պարաշյուտիստները, ովքեր օդում ցուցադրել են հնարքներ՝ ծածանելով ՀՀ պետական և Ավիացիայի դրոշները:

Կարդացեք նաև
Close
Back to top button