Քաղաքական
Պեդրո Ագրամունտի իմփիչմենթի հարցը՝ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ուշադրության կենտրոնում


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ստրասբուրգում այսօր մեկնարկել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: Պառլամենտակաների ուշադրության կենտրոնում վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտի իմփիչմենթի հարցն է, որին առնչվող՝ նախորդ նստաշրջանում սկիզբ առած սկանդալային զարգացումերն այս անգամ մի փոքր կարծես թե մեղմվել են: Սպասվում էր, որ Ագրամունտն արդեն այս նստաշրջանում հրաժեշտ կտա իր պաշտոնին, սակայն այսրօվա բյուրոյի նիստում ակնհայտորեն իրավիճակն այլ էր:
Ստրասբուրգյան զարգացումների մասին զրուցել ենք տեղում նստաշրջանի աշխատանքներին հետևող մեր գործընկեր Աղավնի Հարությունյանի հետ:
Հատված «Ռադիոլուր»-ի 18.00-ի թողարկումից