

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները սկսվել են 2016թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները: Մոտ մեկ շաբաթ փաստաթուղթն ըստ ոլորտների կառավարության ներկայացուցիչները կներկայացնեն հանձնաժողովներում, հետո արդեն քննարկումը կտեղափոխվի նիստերի դահլիճ: Գործադիրն այդ նպատակով հուլիսի 4-ին արտահերթ նիստ է հրավիրել: Բյուջեների ու դրանց կատարողականների քննարկման ժամանակ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք ցուցանիշներին, այլ արդյունքներին՝ քննարկման մեկնարկին ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա միայն բացել է քննարկումը և դրա ղեկը հանձնել ֆինանսների նախարարին: Հաշվետվությունը բոլոր մանրամասներով ներկայացրել ու պաըգամավորների տարաբնույթ հարցերին պատասխանել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Առաջիկա 5 տարիների ծրագիրը հաստատելուց հետո՝ վերադարձ նախորդ տարվա ընթացքում արվածին: Կարեն Կարապետյանի կառավարությունը ներկայացնում է 2016 թ. բյուջեի կատարման հաշվետվությունը: Իրավիճակը մի քանի առանձնահատկություն ունի. նախ սա առաջին կատարողականն է, որ քննարկում է այս գումարման Ազգային ժողովը, նաև առաջին կատարողականն է, որ ներկայացնում է Կարեն Կարապետյանի կառավարությունը: Եվ ամենագլխավորը՝ նոր կառավարությունը հաշվետվություն է ներկայացնում մի ժամանակահատվածի վերաբերյալ, որի պատասխանատվությունը կրում է կիսով չափ: Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնը ստանձնել է սեպտեմբերին:Կառավարությունը մասնակի պատասխանատվության մասին չի նշում և նախորդ տարվա մասին խոսում է զուսպ գնահատականներով:
« Շոկը երբ վերջանում է, դու պետք է իրավիճակը կարգաբերես: Երբ եղանակը լավն է, դու պետք է սկսես տանիքդ վերանորոգել: Որովհետև վաղը նորից անձրև կարող է գալ ու տանիքդ դրան կարող է չդիմանալ»:
Տանիքը վերանորոգել կառավարությունը սկսելու է 2017-ից: Իսկ 2016-ը , ֆինանսների նախարարը չի թաքցնում, բարդ տարի է եղել: Ցուցանիշներն ընդամենը հաստատում են: 2016-ի ընթացքում հնարավոր է եղել ընդամենը 0.2% տնտեսական աճ ապահովել: ՀՆԱ-ի աճին նպաստել են արդյունաբերության և ծառայությունների ոլորտները, փոխարենն անկում է արձանագրվել գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում: 2016-ին կապիտալ ներդրումները նվազել են 8.5%-ով: Արդյունքում՝ բյուջեն թերակատարվել է. փաստացի եկամուտները ապահովվել են 91, ծախսերը՝ մոտ 99 %-ով: Այլ ձևակերպմամբ՝ նախատեսվածից մոտ 100 մլրդ դրամ քիչ եկամուտ է հավաքագրվել, մոտ 10 մլրդ դրամով էլ պակաս ծախսեր են արվել:
Եվ կա մի ցունացիշ, որը նախորդ տարվա ընթացքում էականորեն աճել է: Խոսքը պետական պարտքի մասին է: Այն աճել է մոտ 865 մլն դոլարով կամ 17 %-ով:
«Եթե պարտք չվեցնեինք և չներդնեինք տնտեսության մեջ, երկու էֆեկտ էր լինելու` ոչ միայն տնեսական ավելի ցածր ցուցանիշներ կունենայինք, անգամ բացասական ցուցանիշներ, այլ նաև արտարժութային շուկայում ճնշումներ կլինեին»:
Կառավարությունն, ըստ Արամյանի, գնացել է պետական պարտքի ավելացման, բայց դրա արդյուքնում տնտեսության կայունացման ճանապարհով: Անցած տարեվերջի դրությամբ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմել է մոտ 6 մլրդ դոլար և արդեն հատել ՀՆԱ-ի կեսի սահմանագիծը՝ կազմելով մոտ 57%-ը:
Որքան էլ ֆինանսների նախարարը հորդորեց պարտքը դիտարկել տարբեր տեսնակյուններից, վստահեցրեց, որ ՀՆԱ-ի տեսանկյունից պարտքի առումով դեռևս նվազագույն շեմ ունեցող երկրների շարքում ենք, միևնույնն է , պատգամավորներին մտահոգող հիմնական թեման հենց պետական պարտքն էր: Հիմնական հարցերից մեկն էլ այն, որը հն չեցրեց դաշնակցության ներկայացուցիչը՝ մինչև ե՞րբ կարող ենք պարտք վերցնել.
«Մենք շարունակելու ենք պարտք վերցնել: Սակայն ամենակարևորը այդ հարաբերական ցուցանիշների կամաց-կամաց կարգաբերելն է»:
Դեռևս 2015- ին Վերահսկիչ պալատն արձանագրել էր, որ արտաքին պարտքի սպասարկմանը 2020-ին անհրաժեշտ է լինելու տրամադրել 1 միլիարդ դոլար: Նիկոլ Փաշինյանն էր հետաքրքվում՝ արդյոք կառավարություն կանխատեսմամբ էլ նույնը: Վարդան Արամյանի նշած թվերը հաստատում էին կանխատեսումը, բայց կառավարությունը գիտի, թե ինչ քայլերով է փորձելու մեղմել պարտքի սպասարկման բեռը:
Ի դեպ, Ֆինանսնաերի նախարարը ոչ միայն սիրով էր պատասխանում պատգամավորների բոլոր հարցերին, այլ նաև դեմ չէր նույն հարցերն այլ հարթակներում քննարկելուն: Նման մի կլոր սեղան ասավ նախատեսվում է: Իսկ բյուջետային քննարկումներն արդեն ըստ ոլորտների խորհրդարանում շարունակվելու են մի ամբողջ շաբաթ: Հուլիսի 4-ին քննարկումն արդեն տեղափոխվելու է նիստերի դահլիճ: