Քաղաքական

Նալբանդյանը մասնակցել է Սերբիայի նախագահի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին Բելգրադում մասնակցել է Սերբիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Վուչիչի՝ պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը:

ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Սերբիայի նախագահին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն այդ բարձր ու պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը նաև նշել է, որ հայ և սերբ ժողովուրդների՝ պատմամշակութային ընդհանրությունների վրա խարսխված դարավոր բարեկամությունն ամուր հենք է ծառայում միջպետական կապերի հետագա ընդլայնման ու խորացման համար, և Հայաստանը մեծապես կարևորում է Սերբիայի հետ համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթություններում:

Back to top button