Տնտեսական
Երկուշաբթի օրվանից խորհրդարանում կսկսվեն Բյուջե 2016-ի կատարողականի քննարկումները


Առաջիկա 5 տարիների ծրագիրը հաստատելուց հետո՝ վերադարձ նախորդ տարվա ընթացքում արվածին: Հաջորդ շաբաթվանից խորհրդարանում կսկսվեն Բյուջե 2016-ի կատարողականի քննարկումները: Նախ փաստաթուղթն ըստ ոլորտների կքննարկվի ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում, հետո քննարկումը կտեղափոխվի նիստերի դահլիճ: Արդեն հայտնի է, որ Բյուջե 2016-ի կատարողականի ընդունման համար կառավարությունը հուլիսի 4-ին ևս մեկ արտահերթ նիստ կհրավիրի: