Տնտեսական

Խոստացված ներդրումների ծավալի մոտ 40 տոկոսն արդեն իրականացվել է. Սուրեն Կարայան


Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ խոստացված ներդրումների ծավալի մոտավորապես 37-40 տոկոսն արդեն իրականացվել է: Նրա  խոսքով,  իրենք իրավասու չեն անուններ հրապարակել, քանի որ դա առևտրային գաղտնիք է: Անդրադառնալով  Տաջիկստանի պատվիրակության ՝ վերջերս  Հայաստան  կայացած այցին, նշել է, որ իրենք համագործակցության ակնկալիք ունեն, որպեսզի ապրանքաշրջանառությունն աճի:

«Կոնկրետ ոլորտների մասով ունենք պայմանավորվածություններ: Մոտ ժամանակներս՝ օգոստոսի վերջ- սեպտեմբերին, նորից տաջիկական կողմից այց կլինի, նաև մենք այց կկատարենք: Միևնույն ժամանակ մենք բիզնես ֆորում իրականացրեցինք, որի արդյունքում 8-9 պայմանագրեր ստորագրվեցին կազմակերպությունների կողմից»:

Անդրադառնալով ԱՄՆ դեսպանի այն հայտարարությանը, որ եթե ազատ մրցակցային պայմաններ լինեն ներդրումները շատ կլինեն,տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար  Սուրեն Կարայանն ասել է,  որ այդ պայմանները կան, սակայն հավասար մրցակցային պայմաններ ապահովելու համար անընդհատ քայլեր են ձեռնարկում:

«Ներդրողները կգայթակղվեն Հայաստանում ներդրումներ կատարելով, կգան կներդնեն և դուք էլ կտեսնեք»:

Հարցին, թե կարող ենք ասել, որ Հայաստանում մենաշնորհներ չկան, նա ասաց. «Եթե հանենք բնական մենաշնորհները, ապա կարող եմ վստահաբար ասել՝ այո»:

Ինչ վերաբերում է ԵՄ-ից ներդրումներին, նա ասաց, որ բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, եվրոպական երկրներից բազմաթիվ գործընկերներ այցելում են Հայաստան: Հայաստանի ներդրումերի ակումբը ներկայումս ուումնասիրությունները մոտենում է ավարտին և մոտ ժամանակ իրենք կհրապարարկեն, թե որ ոլորտներում են իրականացվում ներդրումներ: Դեռ կես տարին առջևում է, որը քիչ չէ»:

 

Back to top button