Քաղաքական
ԱԺ-ն հուլիսի 4-ին արտահերթ նիստ կգումարի


ՀՀ կառավարության առաջարկով Ազգային ժողովը հուլիսի 4-ին՝ ժամը 10:00-ին, կգումարի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Որոշման նախագիծը կառավարության նիստում այսօր ներկայացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը։
Նրա խոսքով, օրակարգում լինելու է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը եւ նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Ամալյա Ենգոյանը: