Հասարակություն

«Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգվեց մեկ ժամով


«Սասնա ծռերի» գործով դատական նիստը, որը արտագնա պետք է անցկացվի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դեռ չսկսած, հետաձգվեց մեկ ժամով։ Դատական նիստերի դահլիճում ապակյա պատնեշ էր տեղադրվել և նիստում լսելիությունն ապահովված չէր։ Առաջացած տեխնիկական խնդիրները լուծելու պատճառով դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց մեկ ժամով հետաձգել նիստը։

Ի դեպ, մինչեւ նիստի մեկնարկը դատական կարգադրիչները կրկին փորձել են խուզարկել փաստաբաններին: Նրանք ընդդիմաել են՝ նշելով, որ զննության անվան տակ խուզարկություն է կատարվում:

Back to top button