ԿարևորՏնտեսական

Կառավարության անելիքները առաջիկա 5 տարիների ընթացքում


Այսօր հրավիրված ԱԺ առաջին նստաշրջանի հերթական նիստում պատգամավորները քննարկում են 2017-2022 թվականների կառավարության ծրագիրը: Կարգի համաձայն՝ այն պետք է պարզապես հաստատվի եւ ընդունվի ի գիտություն, երկրորդ ընթերցում այս փաստաթղթի համար նախատեսված չէ, նաեւ չկա փոփոխություններ կատարելու ընթացակարգ: Ծրագիրը մշակվել է հենց կոալիցիոն ուժերի նախընտրական ծրագրերի դրույթների եւ Սերժ Սարգսյանի ուղերձների հիման վրա: 9 ամիս առաջ 33 էջանոց ծրագիրը ներկայացնելու համար Կարեն Կարապետյանի ելույթը տեւեց 35 րոպե, այս անգամ 123 էջանոց փաստաթուղթը նա ներկայացրեց 40 րոպեում: 11 հարց եւ 28 ելույթ՝ նիստը կշարունակվի նաեւ վաղը, թեեւ այսօրվա քննարկումների ընթացքից արդեն պարզ է՝ ով ինչպես է քվեարկելու: Կարեն Կարապետյանին ուղղվող կարեւոր հարցը, սակայն, ծրագրային դրույթների հետ որեւէ կապ չուներ:

 

Back to top button