Հասարակություն

Օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով կնվազի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը.

Հանրապետության տարածքում հունիսի 21-ին, 23-25-ը` երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում, 22-ին  շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 22-ին կնվազի 5-6 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:

Երևան քաղաքում հունիսի 21-ին, 23-25-ը`  երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 22-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ:
Back to top button