Հասարակություն

Առողջ սնուցում, թե անվստահելի սնունդ


Երեխաների առողջ ապրելակերպի ներգործող հանգամանքներից է առողջ սնունդն ու առողջ սնուցումը: Պետական բյուջեի ֆինանսավորմամբ և պարենի համաշխարհային ծրագրով միայն մարզերի դպրոցներում տրվում է կայուն սնունդ: ,,Վստահություն,, առողջապահական հասարակական կազմակերպությունը Օքսֆամի պարենային անվտանգության ծրագրի շրջանակում հետազոտել է սննդի կազմակերպման գործընթացը և հայտնաբերել մի շարք խախտումներ:

,,Ես դպրոցի բուֆետից չեմ օգտվում, որովհետև վստահելի չէ, որովհետև կարող է մի քանի օրվա լինի,, — ասում է 8-ամյա Նարեկը: Նա  կամովին է ընտրել առողջ ապրելակերպի կենսաձևը, գերադասում է սնվել միայն տանը, այն ինչ առաջարկում է մայրիկը:

Սակայն երեխաների մեծ մասը գերադասում է այն սնունդը, որը մեղմ ասած հեռու է առողջ սնուցում բանաձևից: Դպրոցների բուֆետներում շատ հաճախ գովազդվում և վաճառվում է այդօրինակ սննդամթերքը,  ինչպիսիք են չիպսերը, գազավորված քաղցր ըմպելիքները, նրբերշիկը և այլն:  Մարզերի դպրոցականներին արդեն 10 տարի  պարենի համաշխարհային ծրագրով  և պետական ֆինանսավորմամբ  տրվում է անհրաժեշտ   կալիորականությամբ ու էներգիա պարունակող  սնունդ: Սննդի կազմակերպման համար դպրոցները պետք է ունենան համապատասխան սանիտարահիգիենիկ թույլատրելի պայմաններ:  ,,Վստահություն,, առողջապահական  հասարակական կազմակերպությունը  Օքսֆամի  պարենային անվտանգության ծրագրի շրջանակում հետազոտել է  80 դպրոցում սննդի կազմակերպման գործընթացը՝ 12-ը Երևանում, 68-ը՝ մարզերում: Պարզվել է, որ   մի շարք դպրոցներում միայն չոր սննդի միջոցով է կազմակերպվում սնուցումը:

,,Եթե դպրոցներում ճիշտ չի կազմակերպվում երեխաների սնուցման գործընթացը, ապա  դա երեխաների իրավունքների ոտնահարում է, վտանգում է նրանց առողջությունը,,-  ասում է ,, Վստահություն,, առողջապահական հասարակական կազմակերպության նախագահ,  մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը: Դիտարկաման ընթացքում հայտնաբերվել են շատ անթույլատրելի երևույթներ, որոնք հակահիգիենիկ են և հնարավոր ինֆեկցիաների տարածման հիմք կարող են հանդիսանանալ:  Դպրոցների 4 տոկոսը չունի ջուր, չեն պահպանվում ուտելուց առաջ երեխաների հիգիենայի կանոնները, սնուցման համար տրվող ժամկետը շատ քիչ է և այլն:

Սովորաբար դպրոցների ճաշարաններում պետք է փակցված լինի  թույլատրելի սննդի ցանկը, բայց դիտարկման արդյունքում  քիչ թվով դպրոցներում է առկա եղել: Կարևորվում է նաև բուժքրոջ դերը, որը հետևելու է սննդի կազմակերպման գործընթացին, բայց դպրոցների մեծ մասը չունի բուժքույր:

,,Վստահություն,, առողջապահական հասարակական կազմակերպության նախագահ  Սուսաննա Հարությունյանը  նկատեց, որ Վայոց Ձորի, Սյունիքի և Արարատի մարզերի դպրոցներում պետական ֆինանսավորմամբ  առողջ սնուցման օրաբաժինն ավելի լավ է կազմակերպվում, քան պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում տրվող դպրոցներում: Դիտարկման արդյունքները բարելավման ակնկալիքներ ունի, քանի որ իրենք վեր են հանել բացերը և  առաջարկել լուծումներ:

Back to top button